Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Առողջապահության նախարարությունում վարակակիրներին ընդունելու մասին Վահան Արծրունու հայտարարությունը«подножка» են համարում

Առողջապահության նախարարությունում վարակակիրներին ընդունելու մասին Վահան Արծրունու հայտարարությունը«подножка» են համարում
08.06.2020 | 13:36

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու հայտարարությունը, որ մարտից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, «подножка» է համարում։


Facebook-ում Ալինա Նիկողոսյանը պատասխանել է Վահան Արծրունու հայտարարությանը, ընդգծելով՝ «ի պատասխան երգահան Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառման»։ «Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)։ Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում», - գրել է Նիկողոսյանը՝ փաստացի չհերքելով, որ Վահան Արծրունին ճիշտ է:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ